09/11/2022 16:34
Հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Էստոնիայում
Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացվող Քրիստիան Պալուսալուի անվան ըմբշամարտի հուշամրցաշարում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի 4 երիտասարդ ըմբիշները 4 մեդալ են նվաճել:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, 55 կգ քաշային Արայիկ Թոփալյանը և 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը հաղթել են եզրափակիչում և նվաճել են ոսկե մեդալներ։
77 և 82 կգ քաշային Լևոն Խաչատրյանը և Սամվել Խաչատրյանը դարձել են փոխչեմպիոն, արժանացել արծաթե պարգևների։