10/11/2022 09:49
«Հրապարակ». ՔՊ քաղաքական ժողովի նիստերը վարելու է Նիկոլ Փաշինյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ իշխող կուսակցությունն իր ղեկավար մարմինները որոշել է նմանեցնել ՀՀԿ ղեկավար մարմիններին: ՔՊ նորընտիր վարչության վերջին նիստում քննարկվել է կուսակցության ընդլայնված ղեկավար մարմնի` քաղաքական ժողովի կազմը, և որոշում է կայացվել մինչև տարեվերջ հրավիրել դրա առաջին նիստը:
Հիշեցնենք. այս մարմինն իշխող կուսակցությունում նոր է ձևավորվել՝ վերջին համագումարի ընթացքում։ Քաղաքական ժողովը կազմված է 70-ից ավելի կուսակցականից, դրանում ներգրավված են կառավարության ՔՊ-ական բոլոր ներկայացուցիչները, ԱԺ մշտական հանձնաժողովների ՔՊ-ական ղեկավարները, ինչպես նաև տարածքային խորհուրդների ղեկավար կազմերը։ Սա մոտավորապես նման է ՀՀԿ խորհրդին, որտեղ կուսակցական ակտիվն էր, որն ամիսը մեկ պարբերականությամբ նիստեր էր անցկացնում, ինչ-որ հարցեր քննարկում։ ՔՊ քաղաքական ժողովի նիստերը վարելու է կուսվարչության նախագահը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը»։