10/11/2022 12:17
Եթե որևէ մեկը մտածում է, թե խաղաղության օրակարգը Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի հայության խաղաղ ոչնչացումն է, չարաչար սխալվում է. Վարչապետ
Հայաստանն ամեն ջանք կգործադրի սահմանների դելիմիտացիան հնարավորինս արագ ավարտին հասցնելու, տարածաշրջանային բոլոր տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակման, օր առաջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ իրենք իրապես ու անկեղծ նվիրված են խաղաղության օրակարգին։
«Եթե որևէ մեկը մտածում է, թե խաղաղության օրակարգը Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի հայության խաղաղ ոչնչացումն է, չարաչար սխալվում է։ Խաղաղության օրակարգը Հայաստանի ու տարածաշրջանի խաղաղ զարգացումն ու համակեցությունն է. մենք հասնելու ենք մեր նապատակին», - ընդգծեց վարչապետը։