10/11/2022 10:16
«Հրապարակ». Փաշինյանի պահվածքից գոհ են մնացել նաև ՌԴ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում նկատել են, որ Սոչիի այցից հետո Փաշինյանը բավականին բարձր տրամադրություն ունի, խմբակցության հետ վերջին հանդիպմանը նա չի թաքցրել իր ոգևորությունը: Թեև կողմերը համաձայնության չեկան, սակայն Փաշինյանն ասել է, որ կարևորը դա չէ, այլ ստատուս քվոյի պահպանումը և այն, որ ինքը ցույց տվեց, որ պատրաստ է ստորագրել, տապալողը եղավ Ալիևը:
Փաշինյանի պահվածքից գոհ են մնացել նաև ՌԴ-ում. համարում են, որ նա իրենց գծած սցենարով է շարժվում։ Մեզ ասացին նաև, որ Փաշինյանը պատրաստվում է հուժկու պատասխան տալ Ալիևի՝ Շուշիում հնչեցրած սպառնալիքներին։ Չի բացառվում, որ դա կանի կառավարության այսօրվա նիստի ժամանակ կամ մոտ օրերս՝ այլ առիթով»։