10/11/2022 16:04
Դեսպան Սմբատյանն ու Վրաստանի վարչապետն ընդգծել են Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Վերջինս շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք Վրաստանում։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Վրաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների և բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի, ընդգծվել է Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը։