10/11/2022 09:20
Բան ունեք ասելու՝ ինձ բռնեք․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արգիշտի Քյարամյանին ուղղված խոսքս որոշ մարդկանց կողմից ընկալվել է որպես ընտանիքին հասցված վիրավորանք, ինչն իրականությանը չի համապատասխանում:
Իմ ընտանիքը 4,5 տարի վիրավորանքների թիրախում է և ես շատ լավ գիտեմ ընտանիքին «չկպնելն» ու ընտանիքի արժեքը:
Միայն իր ընտանիքից ներողություն եմ խնդրում, եթե վիրավորվել են, բայց իր գործունեության և իր մասին տրված բնութագրիչներս ՝ քաղաքական և մասնագիտական, ամբողջությամբ տեղին են:
Քյարամյանը մարդ է, ով դարձել է Նիկոլի կամակատարը, գեստապոյական կեղտոտ մեթոդներով մարդկանցից ցուցմունք կորզելու, այդ թվում ՝ այս փուլում իմ վրա, քաղաքական պատվեր կատարողը, սովետական ամենավատ ավանդույթներով անկախ տարիքից, սեռից, սոցիալական վիճակից մարդկանց նսեմացնելու գործի քավորը:
Նա այն մարդն է, ով ինկասացիայով փող էր հանում Շուշիից, այն դեպքում, երբ մեր տղաները զոհվում էին, իսկ դիակները մնում էին:
Իսկ պարզվե՞ց, ինչու նրան հեռացրին ԱԱԾ պետի պաշտոնից պատերազմի ժամանակ, ի՞նչ գործ ուներ նա բունկերում, եթե պաշտոնյա չէր:
Քյարամյանը, որ դարձել է Նիկոլին հաճոյացող խամաճիկ, բարոյազուրկ գործողություններ անող, պատրա՞ստ է այն ընտանիքներից ներողություն խնդրել, որոնց անդամներին կտտանքների է ենթարկում, ապօրինի հետապնդում:
Ավելի հեշտ է իմ «խաչը տանել», ինձ ձերբակալեն, քան այն մարդկանց, որոնց իմ պատճառով բռնում են՝ տանում, նսեմացնում, վախեցնում, հոգեբանական սթրեսի ենթարկում:
Բան ունեք ասելու՝ ինձ բռնեք»:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17