«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնն ամփոփվել է հանդիսավոր արարողությամբ․ հայտնի են հաղթողները

10/11/2022 10:20

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնն ամփոփվել է հանդիսավոր արարողությամբ․ հայտնի են հաղթողները


«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնի հաղթող ֆիլմերը հայտարարվել են նոյեմբերի 8-ին Հայաստանի կինոգործիչների միության (ՀԿՄ) Կինոյի տան Մեծ դահլիճում կայացած պաշտոնական մրցանակաբաշխության ընթացքում։

Փառատոնի մեկնարկին հաջորդող հինգ օրերի ընթացքում՝ նոյեմբերի 4-8-ը, ՀԿՄ դահլիճներում բնապահպանական լավագույն ֆիլմերի ցուցադրություններ էին տեղի ունենում։

«Արևորդի» 2022-ի մրցութային երեք հիմնական անվանակարգերի հաղթող ֆիլմերն ընտրվել են 17 երկրներից ստացված 30 վավերագրական, գեղարվեստական և անիմացիոն տպավորիչ ու բազմազան պատումներից, որոնցից յուրաքանչյուրի առանցքում հանրությանը մեր ժամանակների մեծագույն արհավիրքներից մեկի՝ կլիմայի փոփոխության մասին իրազեկելու հրամայականն է, կոչը՝ շրջակա միջավայրը պահպանելու, գիտակցելու անդառնալի վտանգը, որ սպառնում է Երկիր մոլորակի բոլոր կենդանի արարածների գոյությանը։

Փառատոնի գլխավոր մրցանակը` «Լիամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին» անվանակարգում ստացել է ռեժիսոր Լարս Հենրիկ Օսթենֆելդի «Սառույցի միջով» (Into the Ice) ֆիլմը (Դանիա, Գերմանիա, 2022)։

«Կարճամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին» անվանակարգում հաղթող է դարձել ռեժիսորներ Քրիստոֆեր Ջ․ Քարթերի և Ռալի Ի․Լեյթեմի «Վերակենդանացնելով գետերը» (Reviving Rivers) ֆիլմը (ԱՄՆ, 2022):

«Մանկապատանեկան ֆիլմեր շրջակա միջավայրի մասին» անվանակարգում գլխավոր մրցանակը ստացել է ռեժ․՝ Սոհելիա Փուրմահամադի «Փրկիչը» (The Saviour) ֆիլմը (Իրան, 2021):

Մրցանակաբաշխության արարողությանը ներկա էր Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, ում հանձնվեց «Սառույցի միջով» ֆիլմի մրցանակը, որը դեսպանության աջակցությամբ կփոխանցվի ռեժիսորին։  

Ըստ դեսպան Ռիխտերի․ «Ի խնդիր ապագա սերունդների կենսապայմանների պահպանման՝ Գերմանիան սատարում է կլիմայի պաշտպանության համար սահմանված նպատակների իրագործմանն ուղղված բոլոր ջանքերը։ Ուրախ եմ, որ գերմանադանիական „Into the Ice“ ֆիլմն իր անվանակարգում գրավել է առաջին տեղը։ Այս ֆիլմը պարզորոշ վեր է հանում Գրենլանդիայի սառցասարերի օրհասական վիճակը՝ որպես գլոբալ տաքացման ցուցիչ»։

«Փրկիչը» (The Saviour) ֆիլմի մրցանակը հաղթող ռեժիսորին փոխանցել հանձն առավ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության Մշակույթի կենտրոնն ի դեմս տնօրեն Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիի։

«Փառատոնի ընթացքում ցուցադրվեցին բազմաթիվ ֆիլմեր, որոնք անդրադառնում էին կլիմայի փոփոխությանը, ցույց տալիս թե՛ մարդկության կողմից դրական արդյունք գրանցելու հաջողած փորձերը, թե՛ ավելի կայուն ապագայի համար մղվով բարդ պայքարը, և թե՛ բնապահպանության ավելի գորշ ու ծանր կողմը։

Շատերի համար, թերևս, բավականին բարդ է նայել ու ֆիլմերի տեքսով հիշեցում ունենալ մոլորակի տարբեր ծայրերում տեղի ունեցող բարդ իրողությունների մասին․ շատ հաճախ մենք պարզապես փորձում ենք անտեսել խնդիրները՝ կենտրոնանալով իրականության ավելի դրական ու բազմերանգ դրվագների վրա։ Փառատոնում ցուցադրվող ֆիլմերը պարզապես կինոարվեստի գործեր չեն, դրանք կարևոր ուղերձ ունեն, և եթե դրանք դառնում են շարժառիթ ձեր մեջ հուզական թեկուզ և չնչին արձագանքի, ապա իզուր չեն փառատոնը կազմակերպելու մեր ջանքերը», նշեց «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանը։

Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հույս հայտնեց, որ 12-րդ «Արևորդին» ավելի ներշնչող ու համընդգրկուն ազդեցություն կունենա՝ ընդգրկելով Հայաստանի, տարածաշրջանի և միջազգային հանրության բազմաթիվ ներկայացուցիչների։ «Փառատոնը կարող է նաև խաղաղության երկխոսության յուրատիպ հարթակ լինել, որտեղ կքննարկվեն բոլորիս միավորող և բոլորիս համար ընդհանուր շրջակա միջավայրի առավել հրատապ մարտահրավերներն ու դրանց հնարավոր լուծումները», հավելեց պարոն Խաչատրյանը։

Հանդիսավոր արարողությանը հաջորդեց «Սառույցի միջով» ֆիլմի ցուցադրությունը։

«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնի գործընկերներն են Վիվա-ՄՏՍ-ը, ԱՄՆ Անտառային ծառայությունը և Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամը։









«Արևորդի» (SunChild) փառատոնի մասին՝

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը 2007թ․-ին հիմնվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից: Իր տեսակով այն առաջինն ու դեռևս միակն է Հարավկովկասյան տարածաշրջանում։

Հիմնադրման պահից «Արևորդի»-ն կամրջել է բնության պահպանության խնդիրներով մտահոգ տեղական ու միջազգային համայնքի ներկայացուցիչների։ Այն էկո-ոլորտի շուրջ երկխոսության, իրազեկման, ստեղծագործ լուծումների մշակման հնարավորություն ընձեռող հարթակ է։

2022թ․ «Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնն նվիրված էր Երկիր մոլորակին սպառնացող ամենամեծ վտանգներից մեկին՝ կլիմայի փոփոխությանը: Փառատոնի շրջանակում առանձին ծրագրով ներկայացված էին նաև ոչ մրցութային բնապահպանական ֆիլմեր։ Նոյեմբերի 8-ից ի վեր ֆիլմերի ցուցադրություններ են կազմակերպվում նաև ՀՀ տարբեր մարզերում։
2022թ․ «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի գործընկերներն են․ Վիվա-ՄՏՍ-ը, ԱՄՆ Անտառային ծառայությունը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը։

www.sunchild.am

FPWC-ի մասին`

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ.-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է 2012թ-ից։ Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանման, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Հիմնադրամը նպատակ ունի մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։ Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքային ուղղություններն են։ Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք

www.fpwc.org


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:49 57-ամյա տղամարդու տան խուզարկությամբ ափիոնի փաթեթներ են հայտնաբերվել Այսօր, 21:30 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հավաքագրել է 90,990,000 դրամ․ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Այսօր, 21:10 Արթուր Գրիգորյանն այլևս հանդես չի գա «Արարատի» կազմում Այսօր, 20:52 Մասկն առաջարկում է մտածել՝ իմաստ կունենա՞ մարդու կյանքը արհեստական բանականության դարաշրջանում Այսօր, 20:34 «ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են»․ Ռուսաստանի փոխվարչապետը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը համեմատել է «Տիտանիկով» նավարկելու տոմս գնելու հետ Այսօր, 20:13 «Մենք տեր ենք մեր հայրենակիցներին, Բաքվի ճնշումը չի կարող սասանել մեր աջակցությունը․ Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ»․ Բագրատ Սրբազանի կոչը՝ զորակցել Բաքվում ապօրինաբար պահվող գերիներին Այսօր, 19:59 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ Այսօր, 19:47 Մառախուղը տարածվել է դեպի Շիրակ ու Կոտայք Այսօր, 19:30 Ծեծկռտուք ու դանակահարություն՝ անչափահասների մասնակցությամբ․ Բժիշկները պայքարում են 16-ամյա պատանու կյանքի համար Այսօր, 19:14 Սիբիրյան խոց. առաջացման պատճառները Այսօր, 18:58 «Ես դեր ունեմ և այն կատարում եմ»․ Վրաստանի նախկին նախագահ Զուրաբիշվիլին պատրաստվում է գնալ Վաշինգտոն և մասնակցել Թրամփի երդմնակալությանը Այսօր, 18:43 40-ամյա եղեգնաձորցին Արփա գետի ափին աճող 40 ուռենի է հատել Այսօր, 18:30 Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյան Այսօր, 18:14 Փաշինյանը հույս է հայտնել, որ Մագդալենա Գրոնոն կնպաստի ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը Այսօր, 18:00 Արարատում և Թալինում մառախուղ է Այսօր, 17:47 Հերթական նոր տեսախցիկն են տեղադրել Երևանում Այսօր, 17:36 ՆԳՆ-ից հայտնում են՝ Ապարանում երիտասարդ ամուսինները տոնածառի խաղալիքներ են գողացել Այսօր, 17:23 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով այրվել են հոլիվուդյան աստղերի տները Այսօր, 17:11 Փաշինյանն ընդունել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությանը Այսօր, 16:58 Ռուսաստանն արժևորում է հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ․ Պեսկով Այսօր, 16:47 37-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Այսօր, 16:32 Ուժային եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը «Դյուցազնագրքի» հերթական ռեկորդն է սահմանել Այսօր, 16:28 Հակոբ Ասլանյանը սքրինշոթը տեքստի փոխարեն հրապարակելով՝ որքանով էր ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը, իր հետ շփում այլևս չեմ պատկերացնում. Հայրապետյան Այսօր, 16:14 Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ Այսօր, 16:03 Երկու դեպքով հայտնաբերվել է 92 կգ սիգ․ ապօրինի ձկնորսության դեմ միջոցառումները շարունակվում են Այսօր, 15:57 Չեմ զարմանա, եթե Ալիևի հայտարարություններից հետո Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Մեդվեդև Այսօր, 15:51 8 միլիոն դոլարից բացի, հայկական արբանյակի վրա այլ ծախսեր չեն արվել. ԲՏԱ նախարար Այսօր, 15:44 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այսօր, 15:32 Սահմանները չպետք է փոփոխվեն ուժով. Շոլց Այսօր, 15:18 ԵՊՀ-ն փետրվարի 1-ից մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. Մանրամասներ Այսօր, 15:07 Ադրբեջանի ֆաշիuտ նախագահի վերջին մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում են. Դանիելյան Այսօր, 14:59 Սրբուհի Գալյանն ԱՆ քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Քրեակատարողական ծառայության նոր պետին Այսօր, 14:58 Կենսաթոշակառուների հետվճարի ծրագիրը ևս մեկ տարով երկարացվել է Այսօր, 14:53 Պնդում եմ, որ Հայաստանի արևմտյան մասն Արմավիրն է և համակարծիք եմ վարչապետի հետ. Խուդաթյան (Տեսանյութ) Այսօր, 14:42 Վարչապետի հետ քավոր-սանիկական հարաբերություններ չունեմ, բայց հպարտ եմ նրա հետ անցած ճանապարհով. Խուդաթյան (Տեսանյութ) Այսօր, 14:37 Մեզ համար խիստ առաջնահերթություն է «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացումը. Խուդաթյան (Տեսանյութ) Այսօր, 14:25 ՏԿԵՆ ենթակայությամբ նոր կազմակերպություն է ստեղծվում, որը զբաղվելու է ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ և շինարարական հսկողությամբ. Նախարար Այսօր, 14:21 Սքրինինգային ծրագրի ներդրումից ի վեր՝ Հայաստանի 4 մարզում հետազոտվել է 32 հազար 121 կին, հայտնաբերվել է քաղցկեղի 285 դեպք Այսօր, 14:07 Ես եմ առաջարկել պարոն Վաչե Տերտերյանի հետ աշխատանքը չշարունակելու տարբերակը. Դավիթ Խուդաթյան Այսօր, 14:03 Հայաստանը դժվար թե կարողանա միաժամանակ լինել և՛ ԵՄ-ում, և՛ ԵԱՏՄ-ում. Պեսկով Այսօր, 14:00 Բացառում եմ, որ Գնել Սանոսյանն ու Սուրեն Պապիկյանն իրենց թույլ կտային լոբբինգ անել ինչ-որ կազմակերպության համար. Խուդաթյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն առաջ տանել պայմանականորեն «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կեղծ թեզը. Թյուրքագետ Այսօր, 13:52 Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կրթությունը ձեռք է բերվում Հայաստանի համար չափազանց թանկ գնով. Լևոն Զուրաբյան Այսօր, 13:43 Ոչ մեկս հավերժ չենք նշանակվել պաշտոնների, այս փոփոխությունները տրամաբանության մեջ են. Խուդաթյան Այսօր, 13:39 Մեծ ծավալի ճանապարհների կառուցման ընթացքում որոշակի թերացումներ, անորակ աշխատանքներ կլինեն, սա օրինաչափ է, բայց ոչ՝ ընդունելի. Նախարար (Տեսանյութ) Այսօր, 13:31 Հայաստան-Իրան հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և որևէ բան չի կարող փոխել կամ խարխլել դրանք. Ալի Աքբար Ահմադիան Այսօր, 13:16 Մեղադրական դատավճիռ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զենքով գործելուց հրաժարվելու հրաման նախապատրաստած բարձրաստիճան երկու զինվորականների վերաբերյալ Այսօր, 13:14 Աբովյան քաղաքում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Jeep»-ը. վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Այսօր, 12:58 Մանկապարտեզներից շուրջ 4 տոննա անորակ հավի միս է ոչնչացվել Այսօր, 12:52 Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Հայաստան. Նիկոլ Փաշինյան Այսօր, 12:48 «Բրաբուս»-ով մարդը նպաստ է ստացել. այսպես պետություն չի կարելի կառուցել, մեզ մեղադրում եմ վճռականության պակասի մեջ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:41 Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ-ին 236 մլն եվրո կհատկացնի Սիսիան–Քաջարան ճանապարհի կառուցման համար Այսօր, 12:35 Այդ երևույթը համատարած է պետական գնումների ոլորտում. Ռոմանոս Պետրոսյանը՝ դպրոցի ցնցուղի մասին (Տեսանյութ) Այսօր, 12:31 Եվրախորհրդարանի պատգամավորը խիստ մտահոգիչ է համարում Ալիևի ագրեսիվ հայտարարությունները ՀՀ-ի հասցեին Այսօր, 12:17 Մեկ էլ ասում են՝ «էլի թոշակը չբարձրացրին». լսեք, ՀՀ-ում երբեք 5 տարվա մեջ այնքան թոշակ չի բարձրացվել, ինչքան բարձրացվել է վերջին 5 տարվա մեջ, գնացեք, պատմությունը նայեք. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:10 Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ Այսօր, 12:01 Վրաստանում սգո օր է. իջեցվել են պետական դրոշները Այսօր, 11:54 Սևանա լճից 470կգ սիգի ձկնագողությունը կանխվել է. ԲԸՏՄ Այսօր, 11:49 ՀՀ-ԵՄ ուղևորահոսքը պատիկներով ու անգամներով ավելացել է. մարդիկ ասում են՝ «ինչո՞ւ գնանք Ջերմուկում սուրճ խմենք կամ ճաշենք, կգնանք Հռոմ, Բրյուսել, Ֆրանկֆուրտ». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:43 Կրակը հոշոտում է ամեն ինչ, հազարավոր մարդիկ սպասում են տարհանման հրահանգի. Մանրամասներ՝ Լոս Անջելեսից (Լուսանկարներ) Այսօր, 11:35 Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է ծննդյան 80-ամյակը Այսօր, 11:23 «Հայաստանը ԵՄ անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ կնշանակվի հանրաքվե». հայտարարվեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկը (Տեսանյութ) Այսօր, 11:20 Ծնվել է 44-օրյայի մասնակից Հայկ Աղաջանյանի երկրորդ որդին՝ Միհրանը (Տեսանյութ) Այսօր, 11:10 ՀՀ ղեկավարությունը չունի որևէ «պլան բ»՝ հնարավոր պատերազմի պարագայում. Միջազգայնագետ Այսօր, 11:00 2024-ին շարունակվել է երկաթուղու ծառայություններից օգտվող քաղաքացիների թվի աճը. ՀԿԵ Այսօր, 10:56 Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջանական ժառանգություն. Արման Թաթոյան Այսօր, 10:53 Փետրվարի 4-ից ապրիլի 18-ը ՀՀ-ում կհայտարարվեն վարժական հավաքներ Այսօր, 10:49 Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն Այսօր, 10:41 Երևանում 2 տան տանիք է այրվել. հրդեհի տարածումը կանխվել է Այսօր, 10:33 Անհրաժեշտ է միասնական ջանքերով հեռացնել իշխող կապիտուլյացիոն վարչախմբին. «ՀայաՔվե» Այսօր, 10:28 Լոս Անջելեսի անտառային հրդեհների հետևանքով այրվել է «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցը Այսօր, 10:22 ԱՄՆ-ն ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ «այս պահին հայտարարելու բան չունի». ԱՄՆ պետքարտուղարություն Այսօր, 10:18 Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է ապրել, հիմա կոմայի մեջ է Այսօր, 10:01 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա Այսօր, 09:53 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:44 Ադրբեջանից հնչած ահազանգը սրանց անակնկալի է բերել․ Աբրահամյան Այսօր, 09:37 Չարենցավան քաղաքում մառախուղ է Այսօր, 09:04 «Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Այսօր, 09:02 «Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը Այսօր, 08:55 «Ժողովուրդ». Մասնագետներն իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը Այսօր, 08:54 «Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է 08/01/2025 23:11 Իշուրիա․ Ինչ են խորհուրդ տալիս մասնագետները 08/01/2025 23:01 Շենգավիթի տներից մեկից ոսկյա զարդեր է գողացել, վաճառել, գումարով էլ խաղադրույքներ կատարել 08/01/2025 22:50 Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը ժամանել է Երևան 08/01/2025 22:35 Հրդեհը տարածվում է Լոս Անջելեսի հայաշատ թաղամասերում, մի շարք ընտանիքներ տարհանվել են, եկեղեցիները հայտարարել են, որ դռները բաց են՝ ապաստան փնտրողների համար 08/01/2025 22:16 Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել 08/01/2025 21:57 Ալեն Սիմոնյանն այսօրվանից արձակուրդում է 08/01/2025 21:39 «Ամեն վայրկյան կարող է զանգեն ու զգուշացնեն, որ դուրս գանք տնից»․ Լոս Անջելեսի հայ բնակիչը՝ հրդեհի մասին 08/01/2025 21:23 Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել Ազգային անվտանգության ծառայության կողմից․ Փաշինյան 08/01/2025 21:09 Փաշինյանը տեսչական մարմինների ղեկավարներին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության ծառայության ղեկավարի հետ հանդիպման 08/01/2025 20:48 Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Մայր Աթոռի պաշտոնեությանը 08/01/2025 20:31 Սևան-Հրազդան ճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր 08/01/2025 20:17 Անորակ սննդից և քիմիական նյութերից թունավորումները կարող են կյանքին վտանգ սպառնալ 08/01/2025 20:00 Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարը՝ միջազգային գրոսմայստերների և վարպետների մասնակցությամբ 08/01/2025 19:45 Պաշտպանության նախարարի հորեղբորորդին կրկին պաշտոնի անցավ քաղաքապետարանում․ «Հրապարակ» 08/01/2025 19:27 Հովիկ Աղազարյանի նպատակը իշխանափոխությունն է. վստահ է` արտահերթ ընտրություններ կլինեն․ Armlur.am 08/01/2025 19:13 «Կրկին գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին` նրանց ուշադրությունը հրավիրելով Ալիևի հայտարարության վրա»․ Թագուհի Թովմասյան 08/01/2025 18:57 Սիրիայի նոր իշխանությունների ղեկավարն այցելելու է Թուրքիա, որ շնորհակալություն հայտնի Էրդողանին՝ Ասադին տապալելու գործում օգնության համար 08/01/2025 18:42 Արցախը նորից կդառնա հայկական և քրիստոնեական, եթե կարողանանք գիտակցել սխալները, որոնք պատճառ հանդիսացան նրա կորստյան․ Արցախի թեմի առաջնորդ 08/01/2025 18:28 Փաստաբանները՝ ընդդեմ հարկային օրենսգրքում փոփոխությունների․ Ի՞նչ են պատրաստվում անել