10/11/2022 11:56
Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին առաջարկել են ստեղծել ապառազմականացված գոտի. երեկ Ադրբեջանին փոխանցվել է նոր տարբերակ. Վարչապետ
Ադրբեջանը զորքերի հայելային հետքաշման գործընթացը փակուղի է մտցնում մի պարզ պատճառով՝ շարունակելու ցեղասպանի իր ագրեսիվ քաղաքականությունը, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում է Լեռնային Ղարաբաղում բանակ ունենալու մեջ։
«Պիտի արձանագրեմ՝ Հայաստանը ԼՂ-ում բանակ չունի, ու Ադրբեջանն ինքն է մերժել այս հարցը պարզաբանելու համար Լեռնային Ղարաբաղ դիտորդական առաքելություն ուղարկելու առաջարկը, որն արել եմ հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում։ ԼՂ-ում Հայաստանի բանակ չկա, կա ԼՂ պաշտպանության բանակ, որը լուրջ խոչընդոտ է ցեղասպան քաղաքականությունը կյանքի կոչելու համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե հոկտեմբերի 31-ին Սոչիում ներկայացրել է Lեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկը՝ ԼՂ-ի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի՝ միջազգային երաշխիքներով, որի արդյունքում ՊԲ բանակ ունենալու կարիք ԼՂ-ն կարող է չունենալ։
«Այդ առաջարկը, կարծում եմ, շարունակում է մնալ ուժի մեջ։ Ապառազմականացման առաջարկ մենք արել ենք ու անում ենք նաև Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու մասով՝ առաջարկելով զորքերը հետ քաշել 1991 թվականին վերահաստատված սահմանից՝ սահմանի երկու կողմից ստեղծելով 3 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի, այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ ու մենք նախօրեին Ադրբեջանին ենք փոխանցել դրա նորացված տարբերակը», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքի բոլոր օկուպացված հատվածներից։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17