10/11/2022 14:24
ՀՀ կառավարությունը Ժնևի ազգագրության թանգարանին երկու հայկական դուդուկ կնվիրի
Կառավարությունը որոշում է ընդունել Ժնևի ազգագրության թանգարանին երկու հայկական դուդուկ նվիրաբերելու մասին:
Դուդուկները նվիրաբերվում են ցուցադրության համար։
Որոշումն ուղղված է համաշխարհային քաղաքակրթության համատեքստում հայկական հնագույն մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակմանը, ինչպես նաև մեր տարածաշրջանի հարևան երկրների կողմից հայկական դուդուկի մշակութային պատկանելության հնարավոր յուրացման սպառնալիքների չեզոքացմանը: