12/11/2022 14:18
ՊՆ-ի նոր էլեկտրոնային հարթակում հրաձգության դասընթացների մասնակիցները կարող են մեկնաբանություններ թողնել
ՊՆ-ի գործարկած նոր էլեկտրոնային հարթակում հրաձգության դասընթացներին մասնակցած քաղաքացիները կարող են թողնել դասընթացի վերաբերյալ իրենց մեկնաբանությունները։ Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
«Գործարկվել է նոր էլեկտրոնային հարթակ: ՀՀ պաշտպանության նախարարությունը գործարկել է նոր էլեկտրոնային հարթակ, որտեղ մարտական հրաձգության դասընթացներին մասնակցած քաղաքացիները կարող են թողնել դասընթացի վերաբերյալ իրենց մեկնաբանությունները և առաջարկությունները:
Ձեր մեկնաբանությունները կարող եք թողնել https://shooting.mil.am հղումով», - գրել է նա: