14/11/2022 19:55
Գարեջրային ալկոհոլիզմ. Սննդաբանը հորդորում է սահմանափակել գարեջրի օգտագործումը
Շատերը չեն կարող պատկերացնել, որ գարեջրի նման «թույլ» ըմպելիքը կարող է լուրջ կախվածություն առաջացնել։ Գիտականորեն ապացուցված է, որ գարեջրի նկատմամբ կախվածությունը նույնքան վտանգավոր է, որքան ավելի թունդ ալկոհոլային խմիչքների օգտագործումը։
Գարեջրից կախվածության և ալկոհոլիզմի դրսևորումների մասին Aysor.am-ին պատմել է սննդաբան Տիգրան Ղազարյանը։
«Գարեջրի ալկոհոլիզմի առանձնահատկությունն այն է, որ այն աստիճանաբար է զարգանում, քանի որ գարեջուրը համարվում է անվնաս ցածր ալկոհոլային ըմպելիք և շատերը լուրջ չեն ընդունում կախվածություն դարձող երևույթը։ Հետևաբար դժվար է որոշել նման ախտորոշման առկայությունը վաղ փուլերում, սակայն պետք է հասկանալ, որ ալկոհոլի ցանկացած տեսակի օգտագործում որոշակի հետք է թողնում մարդու կյանքի և առողջության վրա», - ասաց սննդաբանը։
Կախվածությունը գարեջրից զարգանում է երեք անգամ ավելի արագ, քան մեկ այլ ալկոհոլ օգտագործելիս, և հոգեբանորեն մարդը վտանգ չի զգում և չի պայքարում կախվածության դեմ։ Գարեջրի ալկոհոլիզմի ախտանիշները ներառում են դյուրագրգռություն, խմելու անհագ ցանկություն, չափի զգացողության կորուստ և ընկճվածություն։
Ղազարյանի խոսքով, գարեջրի հիմնական բաղադրիչ հանդիսացող էթիլային սպիրտն էլ հենց առաջացնում ալկոհոլային կախվածություն։ Այսօր այն ակտիվորեն զարգանում է բնակչության շրջանում՝ հատկապես երիտասարդների, ովքեր վստահ են, որ նման խնդիր իրենց չի սպառնում։
«Առաջին հերթին գարեջուրը բացասաբար է ազդում ուղեղի աշխատանքի վրա։ Դա պայմանավորված է նրանով, որ գարեջրի մեջ ալկոհոլի առկայությունը նպաստում է արյան կարմիր բջիջների ագլյուտինացիային, ինչը կարող է հանգեցնել արյան մակարդուկների առաջացման:
Առավոտյան օրգանիզմը սկսում է ակտիվորեն վերականգնվել և դրա համար օգտագործում է բոլոր օրգանները՝ մարմնից ալկոհոլի ազդեցությունը հեռացնելու համար։ Հետևաբար, երիկամներն ու լյարդը սկսում են աշխատել ուժեղացված ռեժիմով, և այդ պահին նրանց վրա դրվում է հսկայական բեռ», - ասաց նա։
Ալկոհոլային թունավորումից օրգանիզմը մաքրելու ժամանակահատվածում երիկամները, լյարդը և ուղեղը մեծ քանակությամբ ջուր են պահանջում։ Արբեցնող ըմպելիքի հաճախակի օգտագործումը այս կենսական օրգանները ենթարկում է հյուծման և մաշվածության, ինչը կարող է հանգեցնել այլ լուրջ հիվանդությունների:
Գարեջրի շարաշահումը կարող է առաջացնել նաև սրտային անբավարարություն, քանի որ ալկոհոլի բաղադրության կազմում կա նաև կոբալտ, որն օգտագործվում է փրփուր ստեղծելու համար։
Ամեն անգամ գարեջուր ընդունելիս այս նյութի քանակն ավելանում է օրգանիզմում, և, քանի որ այն հակված է կուտակվելու, առաջանում է սրտի կանգի վտանգ։ Բացի այդ, նյութը բացասաբար է ազդում նաև ստամոքսի, կերակրափողի վրա, արյան ճնշման բարձրացման և երիկամների աշխատանքի վրա։
Սննդաբանը նշեց, որ ճարաշահումը բացասական ազդեցություն է ունենում նաև մարդու նյարդային համակարգի վրա.Գարեջուրը պարունակում է որոշ հոգեակտիվ նյութեր և ժամանակի ընթացքում աճում են սպառման չափաբաժինները՝ առաջացնելով ալկոհոլային ավելցուկներ և վատթարացնելով հիշողությունը։
Այսպիսով, գարեջրից կախվածության առաջացման կանխարգելումը հասարակության բարելավման կարևոր փուլ է։ Այն միտում ունի կանխելու այս տեսակի ալկոհոլիզմի տարածումը և չարաշահումը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։