14/11/2022 20:22
Վայրի տանձի օգտակար հատկությունները և կիրառությունը
Վայրի տանձը փոքրիկ, բայց շատ օգտակար պտուղներով ծառ է, որն օգնում է բազմաթիվ հիվանդությունների դեպքում։ Հայաստանում վայրի տանձը աճում է հիմնականում լեռնային անտառներում։ Պտուղներն ակտիվորեն օգտագործվում են սննդի արդյունաբերության և ավանդական բժշկության մեջ։
Վայրի տանձը պարունակում է բազմաթիվ նյութեր, որոնք օգտակար են մարդու օրգանիզմի համար՝
օսլա,
ազոտային միացություններ,
պեկտիններ,
հանքանյութեր,
օրգանական թթուներ,
վիտամիններ,
սննդային մանրաթել։
Հարուստ բնական բաղադրության շնորհիվ վայրի տանձը լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ։ Նրա տերևներից ու պտուղներից պատրաստվում են կոմպոտներ, բուժիչ թուրմեր և թեյեր։
Վայրի տանձի բաղադրությունը ներառում է պեկտին և տանիններ, որոնք ամրացնող ազդեցություն ունեն, ոչնչացնում են պաթոգեն միկրոօրգանիզմները։ Սա թույլ է տալիս վայրի տանձին օգտագործել մարսողության խանգարման համար։
Վայրի տանձի եփուկը կանոնավոր ընդունելու դեպքում այն կանխում է շրջանառու համակարգի հիվանդությունների զարգացումը, ամրացնում արյունատար անոթներն ու մազանոթները։ Տանձի թուրմը կամ հյութը օգտագործվում է որպես արդյունավետ միզամուղ միջոց, ինչպես նաև ներառված է շաքարախտի բուժական սննդակարգում։
Կոմպոտի կանոնավոր օգտագործումը կանխում է պրոստատիտի և շագանակագեղձի այլ հիվանդությունների զարգացումը։
Վայրի տանձով ձեր սննդակարգը հարստացնելուց հետո կանհետանան այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են՝ հաճախակի գլխապտույտը, հելմինտիազները, ընդհանուր թուլություն ու անտարբերություն, լյարդի և երիկամների, սրտի և արյան անոթների հիվանդությունները, մարսողության խանգարումը, փորլուծությունը և այլն:
Խորհուրդ չի տրվում վայրի տանձի հասած պտուղները օգտագործել ստամոքսի և աղիքների հիվանդությունների դեպքում։ Նման հիվանդների համար օգտակար է օգտագործել միայն խաշած մրգերը։
Չի կարելի տանձ ուտել դատարկ ստամոքսին, ինչպես նաև ուտելուց հետո խմել սառը ջրուր, կամ ուտել մսամթերքի հետ միաժամանակ, քանի որ այն բացասաբար է անդրադառնում սպիտակուցի մարսողության վրա։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։