14/11/2022 16:38
Խորհրդարանից չէինք գնացել, որ վերադառնանք. կմասնակցենք բոլոր այն հարցերի քննարկմանը, որոնք համարում ենք մեր օրակարգը. Գեղամ Մանուկյան
Մենք խորհրդարանից չէինք գնացել, որ վերադառնանք. պարզապես հայտարարել էինք, որ ԱԺ-ի լիագումար նիստերին չենք մասնակցելու, խորհրդարանում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։
«Կմասնակցենք այն բոլոր հարցերի քննարկմանը, որոնք համարում ենք մեր օրակարգը. դրանք ռազմավարական, անվտանգային, Արցախին վերաբերող հարցերն են», - ասաց Մանուկյանը։
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ոչ բոլոր պատգամավորներն են համաձայնություն հայտնել ԱԺ նիստերին մասնակցելուն՝ պատգամավորը նշեց, որ խմբակցության տեսակետը միասնական է. եթե որոշում է կայացվում, ապա այն պարտադիր է բոլորի համար։