14/11/2022 10:46
Նոյեմբերի 19-ին կհանդիպեն Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը
Նոյեմբերի 19-ին կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Մակրոնը հայտարարել է, որ Ջերբայում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ:
Մակրոնը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու և քաղաքական լուծման հասնելու Ֆրանսիայի պատրաստակամությունը, ինչը թույլ կտա խաղաղություն հաստատել տարածաշրջանում: