14/11/2022 19:06
Արարատ Միրզոյանը և Լիլա Պիտերս Յահիան քննարկել են ՄԱԿ-ի համակարգի և գործակալությունների հետ համագործակցությանն առնչվող հարցեր
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիային՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի համակարգի և մասնագիտացված գործակալությունների հետ շարունակական համագործակցությանը, Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացմանն առնչվող հարցեր:
44-օրյա պատերազմի, ինչպես նաև սեպտեմբերի 13-14 ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած հումանիտար և այլ բնույթի խնդիրների համատեքստում՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՄԱԿ-ի և մասնագիտացված գործակալությունների առավել ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը՝ իրենց մանդատին համապատասխան առկա մարտահրավերներն արձանագրելու և հասցեագրելու նպատակով: