14/11/2022 12:26
Հայկական բանակի համար ամենալավ տարբերակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է. պետք է լինեն 18-ից 25 տարեկան պայմանագրային զինծառայողներ. Արմեն Խաչատրյան (Տեսանյութ)
Հայկական բանակի համար ամենալավ տարբերակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Ըստ նրա՝ տարիներ շարունակ խոսել են այս մասին, որը «հեռավոր երազանք էր թվում»։
«Դա ենթադրում է շատ մեծ նյութական ծախսեր, դա ենթադրում է շրջադարձային բարեփոխումներ», - նշեց նա։
ՔՊ-ականի խոսքով՝ կարևոր է, որ պայմանագրային զինծառայողների տարիքային շեմը իջեցվի, այսինքն՝ լինեն 18-ից 25 տարեկան պայմանագրային զինծառայողներ։
«Գաղտնիք չէ, որ մարտական գործողություններում ամենամեծ արդյունքը ցույց են տալիս հենց այս տարիքի անձինք։ 18 տարեկանն առաջնագծում չի կանգնելու, մինչև վեց ամիս ուսումնական զորամասում ծառայություն չիրականացնի, մինչև չտիրապետի ռազմարվեստին այն չափով, որքանով որ պետք է, նա ծառայություն չի իրականացնելու», - ասաց Խաչատրյանը։