14/11/2022 10:09
2020 թվականի նոյեմբերի 13-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել ու տարհանվել է 1786 աճյուն
2020 թվականի նոյեմբերի 13-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել ու տարհանվել է 1786 աճյուն, այս մասին հայտարարել է Արցախի Ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը։
Նա հիշեցրել է, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ին Արցախի փրկարար ծառայողների գործուն մասնակցությամբ սկսվեցին զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները։
«Թե ինչերի միջով անցան այս տղաները և թե ինչպես հաղթահարեցին այս փորձությունը՝ նշանակում է չասել ոչինչ։
Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում ռազմադաշտից ու հրթիռակոծվող բնակավայրերից տարհանվել է 1415 մարմին։
Նոյեմբերի 13-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել ու տարհանվել է 1786 աճյուն», - նշել է Թադևոսյանը։