14/11/2022 10:44
Աշխատանք` պատերազմի մասնակիցներին
2016 կամ 2020 թթ․ պատերազմական գործողություններին մասնակցած, գործազուրկ քաղաքացիներին պետությունն աջակցում է մասնագիտական ուսուցում ստանալու և/կամ աշխատանքով ապահովելու հարցում։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից․
1․Պատերազմի մասնակիցը հնարավորություն ունի պետության ֆինանսական աջակցությամբ անցնել մինչև 5 ամիս տևողության մասնագիտական ուսուցում՝ գործատուի մոտ կամ ուսումնական հաստատությունում։
2․Պատերազմի մասնակիցը կարող է գործատուի մոտ անցնել եռամսյա վճարովի փորձաշրջան։
3․Պատերազմի մասնակիցը կարող է անմիջապես աշխատանքի աշխատանքի․ վերջինիս հետ կկնքվի աշխատանքային պայմանագիր՝ առնվազն մեկ տարի ժամկետով, գործատուին կտրամադրվի միանվագ փոխհատուցում։
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Զանգերի կենտրոն՝ 114 հեռախոսահամարով։