14/11/2022 12:30
ՊԲ-ն հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 13֊ի լույս 14֊ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է», - նշվում է ՊԲ հաղորդագրությունում։