14/11/2022 10:25
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 116 նոր դեպք
Նոյեմբերի 7-13-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 116 նոր դեպք, կատարվել է 1578 թեստավորում: Առողջացել է 158 բուժառու, մահվան դեպք չի արձանագրվել:
Այսպիսով` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445 513 դեպք, որոնցից 434 599-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 333 բուժառու: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8709 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 231 885 թեստավորում: