15/11/2022 14:40
Նիկոլ Փաշինյանը Հայաստանում անառարկելի հեղինակություն ունեցող քաղաքական գործիչ է. Հովիկ Աղազարյան (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծում է՝ ընդդիմությունը հասկացել է, որ հասարակության շրջանում լայն աջակցություն չունի, այդ պատճառով էլ վերադարձավ խորհրդարան:
Աղազարյանը ողջունում է ընդդիմության՝ Ազգային ժողով վերադարձը:
ՔՊ-ական պատգամավորը վստահեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում անառարկելի հեղինակություն ունեցող քաղաքական գործիչ է:
«Ընդդիմությունը պահանջում էր վարչապետի հեռացում ու դա ժողովրդի մոտ չունեցավ արձագանք, ես կարող եմ դա համարել որպես վստահության հանրաքվե, այդքան բան», - ԱԺ-ում լրագրողներին ասաց Հովիկ Աղազարյանը: