15/11/2022 14:20
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 64 մարդ է մահացել
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է օրական 4431-ով, մահվան դեպքերը՝ 64-ով, այս մասին հայտնել են վարակների վերահսկման դաշնային շտաբից։
Մեկ օր առաջ ՌԴ-ում գրանցվել է վարակման 4578 դեպք և 61 մահվան դեպք:
Առողջացածների թիվը մեկ օրում ավելացել է 6354-ով՝ նախորդ օրվա 4460-ի դիմաց:
Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում հոսպիտալացվել է կորոնավիրուսով վարակված 1399 հիվանդ՝ նախորդ օրվա 494-ի դիմաց: