15/11/2022 19:46
ՖԻՖԱ-ի նախագահը կոչ է արել ԱԱ-2022-ի ժամանակ հրադադար հաստատել Ուկրաինայում
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն Բալիում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել G20-ի երկրների առաջնորդների հետ` կոչ անելով աջակցել Ուկրաինայում հրադադարի հաստատմանը 2022 թվականին Կատարում Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ:
«Այս կապակցությամբ ես ձեզ առաջարկ ունեմ՝ պայմանավորվել ժամանակավոր զինադադարի մասին, թեկուզ ոչ երկար, թող լինի մեկ ամիս՝ առաջնության տևողությամբ։ Սա կարող է լինել առաջին քայլը երկու կողմերի միջև երկխոսության ճանապարհին»,- ասել է Ինֆանտինոն: