16/11/2022 17:03
Հայաստանն Ադրբեջանին փոխանցել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկները. սպասում ենք արձագանքի. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Հայաստանը Վաշինգտոնում Ադրբեջանին փոխանցել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկները, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սպասում ենք Ադրբեջանի արձագանքին», - ասաց նա:
Վարչապետի խոսքով` Հայաստանը լարվածության որոշակի միտումներ է տեսնում: Այդ լարվածությունը, ըստ նրա, կապված է կոնկրետ իրադարձությունների ու իրավիճակների հետ:
«Դուք գիտեք, որ ՀՀ դիրքորոշումը հստակ է` Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից: Ըստ էության, միջազգային հանրությունն աջակցում է մեր այս դիրքորոշմանը, հույս ունենք, որ ՀԱՊԿ-ը նույնպես մեր այս դիրքորոշումը կպաշտպանի», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: