16/11/2022 16:28
2023 թվականի համար շատ կարևոր փոփոխություն է տեղի ունենում. Պետական պահպանության ծառայությունը պետք է դառնա վարչապետին ենթակա մարմին. Փաշինյան
2023 թվականի համար շատ կարևոր փոփոխություն է տեղի ունենում. Պետական պահպանության ծառայությունը պետք է դառնա վարչապետին ենթակա մարմին, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիմա ՊՊԾ-ն ԱԱԾ-ի ենթակայության համակարգում է:
«Պետք է ստեղծվի Արտաքին հետախուզական ծառայություն ու հույս ունեմ, որ ԱԺ մեր գործընկերները կաջակցեն կառավարությանը՝ այս խնդիրները լուծելու հարցում», - նշեց վարչապետը: