16/11/2022 16:12
Հայաստանն անվտանգային կարիքները բարելավելու լուրջ խնդիրներ ունի լուծելու. ՀՀ վարչապետ (Տեսանյութ)
Հայաստանն անվտանգային կարիքները բարելավելու լուրջ խնդիրներ ունի լուծելու, Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա խնդրեց, որ բանակին վերաբերող պետական գաղտնիք համարվող տեղեկություններ հնարավորինս քիչ հրապարակվեն:
«Բայց կարող ենք ընդգծել, որ բանակի բարեփոխման գործընթացը սկսված է ու ամեն ամսվա հետ նոր թափ է ստանալու», - ասաց Փաշինյանը: