16/11/2022 16:55
Հայաստանը դեռ 2021-ին է ընդունել Ռուսաստանի առաջարկը, բայց այդ մասին չի խոսել զուտ կոռեկտությունից ելնելով. ՀՀ վարչապետ
Հայաստանի կառավարությունը դեռևս 2021 թվականի հունվարից ընդունել է Ռուսաստանի առաջարկը, բայց այդ մասին չի խոսել զուտ կոռեկտությունից ելնելով, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես շնորհակալ եմ ՌԴ նախագահին, որ թեման մեկնաբանելու հնարավորություն ընձեռեց: Մեր այսօրվա դիրքորոշումն այն է, ինչ մեզնից պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով, որ մենք դա վաղուց ենք որդեգրել», - ասաց վարչապետը:
Փաշինյանն ասաց, թե եթե ընդդիմությունը համարում է, որ Ռուսաստանի առաջարկները պետք է մերժել, ճիշտ կլինի, որ այդ մասին բարձրաձայն հայտարարի: