16/11/2022 12:26
2023թ. պետբյուջեի պակասուրդը կավելանա՝ կազմելով ՀՆԱ-ի 3.1 տոկոսը. ԿԲ նախագահ (Տեսանյութ)
2023 թվականին կապիտալ ծախսերի ավելացման հաշվին պետական բյուջեի պակասուրդը կավելանա՝ կազմելով ՀՆԱ-ի 3.1 տոկոսը, իսկ հարկաբյուջեատային քաղաքականությունը կլինի չեզոք՝ նպաստելով նաև պարտքի բեռի 1 տոկոսային կետով նվազմանը, և այն կկազմի շուրջ 49.7 տոկոս, 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«2023 թվականի պետբյուջեի ծրագրի լիարժեք իրականացումը ևս զգալիորեն կախված կլինի 2022 թվականի բարձր տնտեսական ակտիվությունը համարժեք մակրոտնտեսական քաղաքականության կայուն, երկարաժամկետ աճի վերածելու կարողությունից», - ասաց ԿԲ նախագահը։