16/11/2022 13:17
ԿԲ-ն 2023-ին պետք է շարունակի բարձր տոկոսադրույքների քաղաքականությունը՝ ձգտելով վերադառնալ գնաճի 4 տոկոս չափին. Ֆինանսների նախարար
Հայաստանում գնաճի տեմպերը շարունակում են բարձր մնալ՝ շուրջ 9 տոկոս, այս մասին 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նա ասաց, թե Կենտրոնական բանկը պետք է շարունակի բարձր տոկոսադրույքների քաղաքականությունը՝ ձգտելով հաջորդ տարեվերջին վերադառնալ գնաճի համար օրենքով սահմանված 4 տոկոս չափին:
«2023 թվականի համար թիրախավորվում է տնտեսական աճի բարձր ցուցանիշ՝ ՀՆԱ-ի 7 տոկոս իրական աճ: Դժվարին մարտահրավեր է այն, որ այսպիսի բարձր տնտեսական աճը պետք է ձեռքբերվի զսպող դրամավարկային քաղաքականության պայմաններում: Այս տարվա գնաճի տեմպերը շարունակում են մնալ բարձր՝ գտնվելով 9 տոկոսի սահմաններում: Տրամաբանական է, որ 2023-ի ընթացքում ԿԲ-ն պետք է շարունակի բարձր տոկոսադրույքների քաղաքականությունը՝ ձգտելով հաջորդ տարեվերջին վերադառնալ գնաճի համար օրենքով սահմանված 4 տոկոս չափին», - նշեց Խաչատրյանը: