16/11/2022 17:11
Հայաստանը չի ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել. Վարչապետ
Հայաստանը չի ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել, այս մասին Ազգային ժողովում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ո՛չ, մենք ասում ենք` ո՞րն է ՀԱՊԿ-ի ընկալումն այս իրավիճակին ու ի՞նչ քաղաքական դիրքորոշում է ՀԱՊԿ-ն արձանագրում, սա մեզ համար չափազանց կարևոր է», - ասաց նա:
Վարչապետն ընդգծեց` ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ ձևավորվելու է հենց այս հարցի հետ կապված:
Ավելի վաղ վարչապետն ընդգծել էր՝ ՀՀ դիրքորոշումը հստակ է` Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից:
«Ըստ էության, միջազգային հանրությունն աջակցում է մեր այս դիրքորոշմանը, հույս ունենք, որ ՀԱՊԿ-ը նույնպես մեր այս դիրքորոշումը կպաշտպանի»,- ասել էր Փաշինյանը: