16/11/2022 16:18
Հայաստանում անօդաչուների, ռադիոլոկացիոն համակարգերի, դիտարկման համակարգերի սերիական արտադրություն կա. Արշակյան
Ռազմարդյունաբերական համալիրի մշակումներից շատերը փորձարկվել են իրական պայմաններում և այսօր արդեն իսկ սերիական արտադրության մի շարք պատվերներ կան, այսօր խորհրդարանում ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։
Նրա խոսքով, պաշտպանության նախարարության կողմից իջեցված սերիական պատվերներ կան։
«Կարող ենք արձանագրել, որ Հայաստանում այսօր առկա են մի շարք արտադրատեսակների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի, ռադիոլոկացիոն համակարգերի, օպտիկական գիշերային և ցերեկային դիտարկման համակարգերի և մի շարք այլ սպառազինությունների սերիական արտադրություններ», - ասաց Արշակյանը։