16/11/2022 10:22
«Հրապարակ». Դաշնակցությունը 29 հոգանոց խմբակցությունում գրեթե 50 տոկոսանոց ներկայություն ունի
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունում ուժերի հարաբերակցությունը խախտվել է: Երկու նոր պատգամավորը` Արգիշտի Գևորգյանը և Գառնիկ Դանիելյանը, ովքեր փոխարինում են Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանին և «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանին, ՀՅԴ-ական են։
Այսպիսով՝ Դաշնակցությունը 29 հոգանոց խմբակցությունում գրեթե 50 տոկոսանոց ներկայություն ունի, մինչդեռ դաշինքի ցուցակը ձևավորվել էր հավասար համամասնության սկզբունքով՝ ՀՅԴ-ի, «Վերածնվող Հայաստանի» և քոչարյանականների երկուական թեկնածուների հաջորդականությամբ։ Եթե նկատի ունենանք, որ դաշնակցականի նախկինը չի լինում, ապա Աղվան Վարդանյանին էլ կարելի է գումարել 12 ՀՅԴ-ականին, և կստացվի 13։ ՀՅԴ-ն երբեք ՀՀ խորհրդարանում այսքան ներկայացվածություն չի ունեցել»։