16/11/2022 12:40
Նոր ռեկորդ՝ Հայաստանում (Տեսանյութ)
Նոյեմբերի 13-ին Վարդան Պետրոսյանը միջնամատներով պտտաձողից կախված 27 անգամ կատարեց հենում-ծալում վարժությունը՝ սահմանելով Հայաստանի և աշխարհի ռեկորդ, որը գրանցվեց «Սաքունց համաշխարհային ռեկորդներ» գրքում։
Խորհրդանշական է, որ նա վարժությունը կատարեց իր ընկեր NAY 374 -ի «Мир почти потерял любовь» նոր երգի ներքո։
Սա մարզիկի արդեն 2-րդ ռեկորդն է։ 2021 թվականի Հայաստանի Street Workout-ի առաջնությունում Վարդանը փայլուն հանդես եկավ՝ զբաղեցնելով 2-րդ տեղը։