16/11/2022 17:40
Հայաստանը պատրաստ է փոխադարձաբար տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության ճանաչման հենքի վրա շրջանակային պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ. Նիկոլ Փաշինյան
Ռուսական դիրքորոշումն ընդունելն է պատճառը, որ Հայաստանն առաջ է քաշում ոչ թե ԼՂ կարգավիճակի, այլ` ԼՂ հայերի անվտանգության ու իրավունքների ապահովման հարցը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչպես 2018 թվականին, հիմա էլ կարծում ենք, որ այդ խոսակցության շահագրգիռ կողմը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հայությունը, միջազգային հանրության շրջանում էլ, կարծես թե, այդ ըմբռնումը կա, որ միջազգայնորեն տեսանելի խոսակցություն պետք է տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև», - նշեց վարչապետը:
Նա ասաց, թե այն, որ Հայաստանը համաձայն է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը տարանջատել ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության խնդիրների հասցեագրումից, դա չի նշանակում, որ Հայաստանը համաձայն է այդ հարցն օրակարգից հանելուն:
«Հայաստանը պատրաստ է փոխադարձաբար տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության ճանաչման հենքի վրա շրջանակային պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ խաղաղության վերաբերյալ», - նշեց Նիկոլ Փաշինյանը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17