16/11/2022 14:37
2023 թվականին կզարմանաք` տեսնելով կանանց ներգրավվածությունը բանակում. Անդրանիկ Քոչարյան
ՀՀ պաշտպանության նախարարությունը բանակում կանանց դերի բարձրացման խնդիր է դրել, Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Էականորեն աճել են պաշտպանական գերատեսչության հատկացումները, և դա բնական է. պատերազմից հետո հենց պաշտպանական գերատեսչությունը պետք է նոր ձևակերպումներ տար և նոր մոտեցումներ ցուցաբերեր բանակի վիճակին, բանակի կրթությանը, սպառազինությանը և դրանից բխող ծախսային մասին», - նշեց նա:
«2023 թվականին կզարմանաք`տեսնելով կանանց ներգրավվածությունը բանակում: Դա գրավիչ կլինի մյուս բոլոր պետական կառույցների համար ևս։ Դա շատ կարևոր է. կանայք այնպիսի ներգրավվածություն պետք է ունենան, որ տղամարդիկ գոնե մի քիչ ձգված լինեն բանակում», - ընդգծեց Քոչարյանը։