17/11/2022 19:49
Պիտաhայա. Էկզոտիկ մրգի օգտակար հատկությունները
Պիտահայան էկզոտիկ միրգ է, աճում է արևադարձային երկրներում և իր աչքի ընկնող տեսքի համար պտուղը կոչվել է վիշապի միրգ կամ փշոտ տանձ։ Այն ծառանման կակտուս է, որի ցողունների ծայրերում հասունանում են հյութալի պտուղները։ Կախված տեսակից՝ պտղի չափը, կեղևի գույնը (սպիտակ, վարդագույն, մանուշակագույն, դեղին, նարնջագույն) և պտղի մակերեսի կառուցվածքը (փոքր ելքերով, բարակ գունավոր թեփուկներով) տարբերվում են։
Պտղի միջուկը լցված է մանր սև սերմերով։ Պիտահայայի համը որոշ չափով զիջում է իր արտաքին տեսքին` ունի ոչ այնքան հագեցած բույր և չնչին քաղցրություն: Պիտահայայի գրավիչ տեսք ունեցող պտուղներն ակտիվորեն օգտագործվում են խոհարարության մեջ և, առաջին հերթին, տարբեր ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ: Մրգի բաղադրությանը ավելացնում են հյութ և միջուկ, պաղպաղակ, յոգուրտ և տարբեր տեսակի կաթնամթերք, միջուկից պատրաստվում են մուրաբաներ, սոուսներ և դոնդողներ։ Պիտահայայի հյութը կարելի է խառնել կիտրոնի և լայմի հետ՝ ստանալով ամառային զովացուցիչ ըմպելիքներ։
Չնայած պիտահայայի սերմերը հարուստ են արժեքավոր լիպիդներով, սակայն դրանք լավ չծամելու դեպքում սովորաբար դժվարամարս են լինում։ Ինչ վերաբերում է կեղևին, այն նախատեսված չէ ուտելու համար, քանի որ կարող է պարունակել թունաքիմիկատներ:
Պիտահայան ցածր կալորիականությամբ դիետիկմիրգ է, որի 100 գրամում պարունակվում է ընդամենը 45 կկալ։ Այն բնութագրվում է ածխաջրերի բարձր պարունակությամբ, սակայն չափավոր քանակության շնորհիվ չի վնասի կազմվածքին։ Պարունակում է մի շարք վիտամիններ՝ C, PP, B1, B2, B3, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր։
Կատարված հետազոտությունները խոսում են այն մասին, որ պիտահայայի օգտագործումը օգնում է ազատվել ստամոքսի ցավերից։ Բացի այդ, պտուղը օգտակար է շաքարախտով կամ այլ էնդոկրին հիվանդություններով տառապողների համար։ Պտուղը օգտակար է շաքարային դիաբետով հիվանդների համար, քանի որ դրական է ազդում սրտանոթային և իմունային համակարգերի աշխատանքի վրա։
Բացի օգտակար հատկությւոններից, մրգի չարաշահումը կարող է հանգեցնել նաև մի շարք բարդությունների՝ առաջացնելով պսևդոհեմատուրիա: Պիտահայան համարվում է էկզոտիկ մթերք, ուստի այն մեծ քանակությամբ ուտելը կարող է հանգեցնել փորլուծության, այրոցի կամ ալերգիայի։ Սննդաբանները խորհուրդ են տալիս սկզբում ուտել մրգի մի փոքրիկ կտոր՝ մարմնի արձագանքը ստուգելու և ալերգիան կանխելու համար: Ցանկալի չէ նաև պիտահայայով կերակրել երեխաներին, քանի որ այն կարող է առաջացնել դիաթեզ և այլ տհաճ երևույթներ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։