17/11/2022 11:34
Իրավիճակը Վերին Լարսում կապ չունի աշխարհաքաղաքականության հետ. ՌԴ ներկայացուցիչ
«Վերին Լարս» անցակետում ստեղծված իրավիճակը կապված է ոչ թե աշխարհաքաղաքական համատեքստի հետ, այլ անցակետի աշխարհագրական առանձնահատկությունների հետ, այսօր լրագրողներին ասաց Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։
Նրա խոսքով, վատ չէր լինի, եթե «Կովկաս» լաստանավը գործարկվեր։
«Բայց քանի դեռ դա չկա, փորձում ենք իրավիճակը փոխել հնարավորոթյան սահմաններում», - ասաց Դոնչենկոն։
Դոնչենկոն նաև նշեց, որ «Վերին Լարս» անցակետի ներկայիս իրավիճակը խիստ չի ազդում Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ցուցանիշի վրա։
«Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն ավելանում է, գրանցվել է շատ լավ դինամիկա, անցած ինն ամիսներին ցուցանիշը կազմել է 3,2 մլրդ դոլար, ինչն արդեն ավելին է, քան ամբողջ 2021 թվականին», - ասաց նա։