17/11/2022 12:54
Իրանից եկող բեռնատարները պետք է շրջանցեն Տաթևի ոլորանները. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի ձմռանն Իրանից եկող կամ Իրան գնացող բեռնատարները կարողանան երթևեկել՝ շրջանցելով Տաթևի ոլորանները։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ այս պահին Տաթև-Լծեն 20 կիլոմետրանոց ճանապարհի 17,8 կիլոմետրն արդեն ասֆալտապատ է։
«Նորավանն արդեն ասֆալտապատել ենք, և մեր խնդիրը մնում է Շամբ-Լծեն հատվածը, որտեղ 6 կմ ունենք նորոգելու։ Եթե սա էլ կարողանանք ասֆալտապատել, կստացվի, որ ձմռանը կկարողանանք ճանապարհն օգտագործել», - ասաց Սանոսյանը։