17/11/2022 14:49
Վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին կտրամադրվի 500 հազար դրամ
Գործադիրը հաստատել է 2022 թ. սեպտեմբերի 13-ից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը:
Սոցիալական աջակցություն նախատեսվում է տրամադրել առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին:
Ըստ այդմ, զինծառայողներին կդրամադրվի սոցիալական աջակցություն՝ 500 000 դրամի չափով: