17/11/2022 12:28
Ունենք մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգության խնդիր. մեզ համար թիվ մեկ խնդիրը սա է ու շարժվում ենք մեր օրակարգով. ՔՊ խմբակցության քարտուղար (Տեսանյութ)
Ադրբեջանական կողմը ապակառուցողական քաղաքականության հետևանքով վիժեցնում է մի շարք գործընթացներ, լրագրողներ հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Վերջինս ընդգծեց՝ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ սուվերեն տարածքից։
«Մենք բանակցային գործընթացում փորձում ենք հնարավորինս ճկուն լինել ու նվազեցնել մեր սահմաններին, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծում էսկալացիայի ռիսկը», - նշեց նա։
ՔՊ-ականի խոսքով՝ այսօր Հայաստանի առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ։
«Այս պահի կարևորագույն խնդիրներն են ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնումը, ԼՂ ժողովրդի իրավունքների իրացումն ու անվտանգությունը։ Քանի որ մենք ունենք նաև մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգության խնդիր, մեզ համար թիվ մեկ խնդիրը սա է ու շարժվում ենք մեր օրակարգով, որի մասին տեղեկացնում ենք հանրությանը», - նշեց Հովհաննիսյանը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17