17/11/2022 16:45
Կառավարությունն արտոնություն տվեց «Հրաշք Գրուպ»-ին. կստեղծվի 80 նոր աշխատատեղ՝ մինչև 400 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով
Կառավարության որոշումով «Հրաշք Գրուպ» ընկերությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։
«Հրաշք Գրուպ» ՍՊԸ-ը ներդրումային ծրագիր է իրականացնելու տարբեր տեսակի կահույքի, ինչպես նաև ներքնակների արտադրության համար՝ Արարատի մարզում։
Ընկերությունն արդեն իսկ իրականացրել է 200 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 800 մլն դրամի կապիտալ ներդրում։
Արդյուքնում կստեղծվի 80 նոր աշխատատեղ՝ մինչև 400 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 790.5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 54.6 մլն դրամ։