18/11/2022 12:59
Երևանում կորոշվեն Հայաստանին օգնություն տրամադրելու և ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում նոյեմբերի 23-ին տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։
ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀԱՊԿ անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր:
«Ամենակարևոր հարցերից մեկը լինելու է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների քննարկումը։ Նիստի ընթացքում նախատեսվում է Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի ընդունումը։ ՀԱՊԿ նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք ստորագրման փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության համատեղ ձևավորմանը», - նշել են ՀԱՊԿ-ում։
Բացի այդ, 2023 թվականի հունվարի 1-ից ռոտացիայի հետ կապված՝ ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը։