18/11/2022 12:38
Սոցիալական իրավիճակը թույլ չի տալիս, որ մարդիկ հաճախ այցելեն թատրոններ. Քաղաքացիները՝ մշակութային կյանքի մասին (Տեսանյութ)
Մշակույթը յուրաքանչյուր հասարակության կազմավորման կարևոր բաղադրիչներից է և առանց դրա քաղաքակրթության համամասնությունը ինչ-որ չափով խախտվում է։
Aysor.am-ը հարցման միջոցով փորձել է պարզել, թե հայ հասարակությունը որքանո՞վ է մոտ կանգնած մշակույթին, քաղաքացիներն այցելու՞մ են արդյոք թատրոններ, թանգարաններ և մշակութային այլ կենտրոններ։
Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ հասարակության զգալի մասը ոչ հաճախ, բայց այցելում է թատրոններ, սիրում է արվեստն ու ժամանակ հատկացնում մշակութային ժամանցին։ Շատերն էլ ժամանակ և համապատասխան ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով հրաժարվում են, բայց վստահեցնում, որ փոփոխությունների դեպքում իրենք նույնպես կներգրավվեն մշակութային կյանքին։