18/11/2022 10:59
Ադրբեջանը պնդում է, որ ԼՂ հարցը ներքին խնդիր է, բայց ներքին հարցով չեն զբաղվում ՄԱԿ-ի ԱԽ-ն, ԵԱՀԿ-ն, այժմ` ԵՄ-ն․ Մարուքյան
«Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ներքին խնդիր է։ Հիշեցնեմ միայն, որ ոչ մի ներքին հարցով տասնամյակներ շարունակ չեն զբաղվել ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամները, ԵԱՀԿ-ն և այժմ՝ ԵՄ-ն», - Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Մարդու իրավունքների հարցը երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր՝ 7 տասնամյակ չի դիտարկվել որպես ներքին խնդիր», - գրել է Մարուքյանը։