18/11/2022 18:37
«Այն ժամանակվա և այսօրվա դիրքորոշումներն ԱՄՆ-ի համար դեռ ակտուա՞լ են»․ Սուրեն Սարգսյանը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի սկզբունքային մոտեցումներն է հիշեցրել
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշ սկզբունքային մոտեցումներ է հրապարակել, որոնք կիրառվում էին 1989-1991 թվականներին։
«Փորձենք հասկանալ՝ այն ժամանակվա և այսօրվա դիրքորոշումներն ԱՄՆ-ի համար դեռևս ակտուա՞լ են»,- նշել է միջազգանագետը՝ հավելելով, որ այս թեմայով իր հրապարակումները շարունակական են լինելու։
«Որոշել եմ ԱՄՆ կողմից ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման որոշ սկզբունքային մոտեցումներ ներկայացնել հայ հանրությանը, որոնք կիրառվում էին դեռևս 1989-1991թթ.։ Ցանկանում եմ որպեսզի փորձենք հասկանալ, թե արդյոք այն ժամանակվա և այսօրվա դիրքորոշումներն ԱՄՆ-ի համար դեռևս ակտուա՞լ են։
Սա հատված է ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին ներկայացված առաջին դեմարշից։
«Մենք հավատացած ենք, որ ԼՂ հակամարտության ոչ մի լուծում չի կարող պարտադրվել կողմերին դրսի ուժերի կողմից։ Միջազգային խաղաղապահ ուժերը չեն կարող վերջ տալ արյունահեղությանը, եթե կողմերն իրենք մտադրված չեն վերջ տալ բռնությանը և լուծել հակամարտությունը բարեխիղճ բանակցությունների միջոցով։
ԱՄՆ կառավարությունը չի ընդունի այնպիսի մի լուծում ԼՂ ապագայի հետ կապված, որը ձեռք է բերվել բռնության միջոցով։ Մենք միայն կընդունենք ԼՂ քաղաքական կամ տարածքային լուծում, որը ձեռք է բերվել կողմերի միջև բարեխիղճ բանակցությունների միջոցով՝ հիմնված մարդու իրավունքների և անվտանգության միջազգայնորեն ճանաչված սկզբունքների վրա։
Շարունակելի...»,- սոցցանցի իր էջում գրել է Սուրեն Սարգսյանը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17