18/11/2022 17:49
«Գազպրոմ»-ն Ադրբեջանին մինչև 1 միլիարդ խորանարդ մետր գազ կմատակարարի` առքուվաճառքի նոր պայմանագրով
«Գազպրոմ» -ն Ադրբեջանին մինչև 2023 թվականի մարտը 1 միլիարդ խորանարդ մետր գազ կմատակարարի` առքուվաճառքի նոր պայմանագրով, տեղեկանում ենք «Գազպրոմ»-ի պաշտոնական կայքից։
«Նոյեմբերի 15-ին վերսկսվել է ռուսական գազի մատակարարումն Ադրբեջան՝ գազի առքուվաճառքի նոր պայմանագրով։ Փաստաթուղթը ստորագրվել է «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) միջև»,- նշված է «Գազպրոմ»-ի տարածած հաղորդագրությունում։
Պայմանագրով նախատեսվում է մինչև 2023 թվականի մարտը Ադրբեջանին մատակարարել մինչև 1 միլիարդ խորանարդ մետր ծավալի գազ։
Նշենք, որ 2021 թվականին Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել բնական գազի սեզոնային փոխանակում իրականացնել․ ամառային սեզոնին նախատեսվում է գազի մատակարարում Ադրբեջանից Ռուսաստան, իսկ ձմեռային սեզոնին՝ համանման ծավալներով գազի մատակարարում՝ Ռուսաստանից Ադրբեջան։