18/11/2022 12:25
Մեկնարկում է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի իրազեկման շաբաթը
Նոյեմբերի 18-ից 24-ը Հակամանրէային դեղերի մասին իրազեկման շաբաթն է, այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Հակամանրէային կայունությունն առաջանում է, երբ բակտերիաները, վիրուսները, սնկերը և մակաբույծները ժամանակի ընթացքում փոփոխվում են և այլևս չեն արձագանքում դեղամիջոցներին, ինչը բարդացնում է վարակների բուժումը և մեծացնում հիվանդության տարածման, ծանր հիվանդացության և մահվան ռիսկը:
Արդյունքում հակաբիոտիկները և հակամանրէային այլ դեղերը դառնում են անարդյունավետ, իսկ վարակների բուժումը` ավելի դժվար կամ անհնարին:
Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի իրազեկման համաշխարհային շաբաթը գլոբալ արշավ է, որը նշվում է ամեն տարի՝ բարձրացնելու գիտակցումն ու ըմբռնումը, որ հակամանրէային դեղերը կարևոր և արժեքավոր ռեսուրս են, ուստի դրանք պետք է օգտագործել պատշաճ, նպատակային և միայն բժշկի նշանակմամբ` հնարավոր բարդություններից զերծ մնալու նպատակով:
Այս տարի իրազեկման արշավն անցկացվում է «Միասին կանխարգելենք հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը» խորագրով: