19/11/2022 18:52
Չամիչ․ Ազդեցությունը դիմադրողականության և սրտի առողջության վրա
Չամիչը չորացրած խաղողն է, որը լայնորեն օգտագործվում է խոհարարության մեջ, ինչպես նաև բժշկական նկատառումներով։ Վաճառքի համար առաջին չրերը պատրաստել են փյունիկեցիները մ.թ.ա. 300 թվականին։
Չամիչը հիմնականում լինում է ոսկեգույն, սև, սպիտակ և շականակագույն։
Մթերքը պարունակում է B վիտամիններ (B1, B2, B3, B5, B6, B9), ասկորբինաթթու, E, K, PP վիտամիններ, միկրո և մակրո տարրեր՝ կալցիում, կալիում, ֆոսֆոր, մագնեզիում, նատրիում, երկաթ և ցինկ: Ապրանքի կալորիականությունը 100 գրամի համար 265 կկալ է:
Սննդային արժեքը՝
ճարպեր - 0,46 գ,
սպիտակուցներ - 3,39 գ,
ածխաջրեր - 79,52 գ,
ջուր - 14,97։
Չամիչը մանրէասպան, իմունոստիմուլյացնող և միզամուղ ազդեցություն ունի, իսկ դրա բաղադրության մեջ պարունակվող B վիտամինները դրական են ազդում նյարդային համակարգի վրա, հանգստացնող ազդեցություն ունեն և օգնում են դիմակայել սթրեսին: Չորացրած մրգի մեջ պարունակվող կալիումի շնորհիվ այն լավացնում է լյարդի աշխատանքը և մաքրում օրգանիզմը տոքսիններից։ Չամիչը նաև օգնում է ամրապնդել իմունային համակարգը, մաքրել արյունը, օգտակար է սրտանոթային հիվանդությունների դեպքում, ակտիվացնում է ուղեղի և հեմոգլոբինի արտադրությունը, պահպանում է առողջ ատամները, մազերը և եղունգները:
Չամիչը խորհուրդ չի տրվում ուտել գաստրիտով, ստամոքսի խոցով, տուբերկուլյոզով, էնտերոկոլիտով հիվանդներին։ Այն նաև վնասակար է գեր և դիաբետով հիվանդ մարդկանց համար, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ շաքար։ Այլ հակացուցումներ են սրտի անբավարարությունը, բերանի խոռոչի խոցերը: Օգտագործելուց առաջ մթերքը միշտ պետք է մանրակրկիտ ողողել կամ թրջել ջրի մեջ՝ արդյունաբերական քիմիական նյութերը հեռացնելու համար:
Չամիչը օգնում է պայքարել անեմիայի և տոքսիկոզի ախտանիշների դեմ՝ սրտխառնոց, փսխում։ Բաղադրության մեջ առկա վիտամինները նպաստում են արգանդում պտղի բնականոն զարգացմանը: Բացի այդ, այն օգնում է վերականգնել ուժը, հեռացնել տոքսինները, նորմալացնել արյան ճնշումը, իջեցնել խոլեստերինի մակարդակը հղի կնոջ մարմնում:
Գլյուկոզայի և ֆրուկտոզայի բարձր պարունակության պատճառով չամիչը մեծացնում է էներգիան։ Դրականորեն է ազդում երեխայի աճի վրա, նորմալացնում է հեմոգլոբինի մակարդակը: Խորհուրդ է տրվոիմ երեխաներին չամիչ տալ 3 տարեկանից հետո միայն։
Ժողովրդական բժշկության մեջ չամիչն առավել հաճախ օգտագործում են թուրմի տեսքով, քանի որ այն այդպես ավելի լավ է ներգործում։ Այս ըմպելիքը օգնում է նորմալացնել ջուր- աղ հավասարակշռությունը, իջեցնել արյան ճնշումը և ամրացնել նյարդային համակարգը։ Ենթադրվում է, որ չամիչը օգտակար է նաև թոքաբորբի և շնչառական օրգանների այլ հիվանդությունների դեպքում, քանի որ այն նպաստում է խորխի ավելի լավ արտանետմանը։
Հայտնի է, որ 1-ին և 2-րդ տիպի շաքարախտի դեպքում չամիչ չպետք է օգտագործվի, քանի որ արտադրանքը կարող է բարձրացնել արյան շաքարի մակարդակը։ Այնուամենայնիվ, կան մի շարք հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ չամիչի չափավոր օգտագործումը չի վնասի նմանատիպ հիվանդություններ ունեցող մարդկանց։ Հակասական տվյալների պատճառով այն օգտագործելիս ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։