19/11/2022 16:01
Հավատում եմ հայ ժողովրդի բազկին և կամքին, արցախցու ոգուն և վստահեցնում՝ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու, Հայաստանը երբեք չի թրքացվելու․ Իշխան Սաղաթելյան
«Դաշնակցության օրը սովորաբար մեր համար եղել է տոնակատարություն։ Ցավոք այսօր այդպես չէ, քանի որ Դաշնակցությունը վիրավոր է, քանի որ հայրենիքը մասնատված է, Արցախի մեծ մասը թշնամու տիրապետության տակ է, իսկ թշնամու զորքերն այսօր արդեն մեր ինքնիշխան տարծքում են»,- Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ՀՅԴ 132-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծել է՝ հայ ժողովրդի պատմության շատ դժվարին և ճակատագրական փուլում ենք, որը հաղթահարելու գործում ՀՅԴ-ն իր առաքելությունն ունի։
«Դաշնակցությունը անցյալ ունեցող, ներկայով ապրող, ապագայի տեսլական ունեցող ազգային կազմակերպություն է՝ իր ժողովրդի պաշտպանը, իր ժողովրդի զինվորը ։ Ես հավատում եմ Դաշնակցության առաքելությանը, հայ ժողովրդի բազկին և կամքին։ Ես հավատում են արցախցու ոգուն, և վստահեցնում, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու, երբեք չի հայաթափվելու, Հայաստանը երբեք չի թրքացվելու»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։
ՀՅԴ-ական գործիչը վստահություն է հայտնել, որ համահայկական միասնականությամբ, դիմադրությամբ, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիսանության վերականգնումով հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17