«Ասել, թե ՊԲ հրամանատարը չպետք է տիրապետեր զորամասերի սպառազինության վիճակին՝ լուրջ չէ»․ Աբրահամյանը մեկնաբանել է Ջալալ Հարությունյանի փաստաբանի հայտարարությունները

19/11/2022 10:48

«Ասել, թե ՊԲ հրամանատարը չպետք է տիրապետեր զորամասերի սպառազինության վիճակին՝ լուրջ չէ»․ Աբրահամյանը մեկնաբանել է Ջալալ Հարությունյանի փաստաբանի հայտարարությունները


Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը մեկնաբանել է Ջալալ Հարությունյանի փաստաբանի հայտարարությունները։ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի փաստաբանը պատերազմի մի քանի դրվագների վերաբերյալ ուշագրավ հայտարարություններ է արել։

Սոցիալական ցանցում այն հիմնականում քննարկվում էր ՊԲ նախկին հրամանատարի պատասխանատվությունն ու մեղավորությունը ՀՀ քաղաքական ղեկավարությանը և անձամբ Փաշինյանին վերագրելու, ինչպես նաև՝ ռազմական գործողությունների տապալումը զինված ուժերի տարբեր օղակների վրա բարդելու համատեքստում։

Այն, որ Նիկոլ Փաշինյանն է պատերազմի, ՀՀ-ի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիաների թիվ մեկ պատասխանատուն և մեղավորը՝ որևէ կասկած չկա, իսկ մնացածի հետ կապված հարցերը՝ իշխանափոխությունից հետո։

Պատերազմի դրվագներին, ռազմաճակատի տարբեր ուղղություններում իրականացված գործողություններին, տապալումներին, սխրանքներին և ամենակարևորը՝ ըստ պատասխանատվության փայաբաժնի մեղավորներին առավել օբյեկտիվ հնարավոր կլինի անդրադառնալ, պարզել, երբ Հայաստանում քաղաքական փոփոխություն կլինի, և բարենպաստ դաշտ կձևավորվի պատերազմի հանգամանքները պարզելու համար, սակայն մի քանի դիտարկումներ այս առումով, այնուամենայնիվ, կանեմ։

ՊԲ նախկին հրամանատարի փաստաբանն ասում է, որ հոկտեմբերի 7-ի հակահարձակման օպերացիան (Լելե -թեփե) եղել է գործողություն, որը համապատասխան փաստաթղթերով նախատեսվել էր տարիներ առաջ։ Ըստ այդմ՝ եղել են փաստաթղթեր, որի համաձայն՝ հակառակորդի կողմից հարավային հատվածում առաջխաղացում ունենալու դեպքում մեր քայլը պետք է լիներ հակահարձակումը։

Նախ, որքան ես եմ տեղյակ, նախնական պլանավորումներ տեղի են ունեցել միայն պաշտպանողական գործողությունների համար, որովհետև շատ բարդ է կանխատեսել, թե հակառակորդի հնարավոր հարձակման պարագայում, որ ուղղությամբ կլինի մխրճում, որ ուղղությամբ բանակը խնդիր չի լուծի, որ հատվածում հնարավոր կլինի կանգնեցնել հակառակորդին ու ըստ այդմ՝ անցնել հակահարձակման։

Եթե նույնիսկ նախկինից եկող փաստաթղթերով, հրամաններով նախատեսված էլ լինեին հակահարձակման օպերացիայի սցենարներ, ապա դրանք պատերազմական գործողությունների դեպքում իրադրությունից ու մեծ թվով գործոններից կախված, միանշանակ փոփոխությունների պետք է ենթարկվեին։

Եթե չեմ սխալվում պաշտպանության վերաբերյալ օպերատիվ դիրեկտիվներում սահմանվում է կորպուսների, դիվիզիաների, զորամասերի գործողությունները, սակայն հակահարձակվողական գործողությունները պլանավորվում և իրականացվում են ըստ իրադրության դասավորությունների։

Որպես կանոն, նախապես պլանավորվում են նաև այն օպերացիաները, որոնք տարբեր սցենարային զարգացումների դեպքում ենթադրում են զորքերի բարենպաստ դիրքեր դուրս գալը, տարբեր մարտավարական, ռազմավարական բարձունքներում տեղակայվելը, անրաժեշտության դեպքում՝ թշնամու որոշ ուղղություններով նախատեսված դիրքերը գրոհով վերցնելն ու դիրքավորվելը, բայց ոչ երբեք հակահարձակվողական գործողությունները։

Երկրորդ, ասուլիսում խոսվում էր այն մասին, որ հակահարձակվողական գործողություններ սկսելու անհրաժեշտություն և համապատասխան պայմաններ եղել են։ Սակայն, հակահարձակվողական գործողություններ սկսելու առաջին նախապայմաններից մեկը՝ գրոհող ուժերին կանգնեցրած լինելու հանգամանք է, որը սակայն հակահարձակման պահին չի եղել։
Այսինքն՝ մեր ուժերը հակահարձակում են սկսել այն դեպքում, երբ հակառակորդը ոչ միայն կանգնեցված չի եղել, այլև զարգացնում էր իր հարձակվողական գործողությունները։

Երկրորդ, հակահարձակում իրականացնելուց առաջ պետք է համոզվել, որ թշնամու հարձակումը կանգնեցնելուց բացի, սպառված են նրա հարձակվողական հնարավորությունները, ինչը ևս ակնհայտորեն չի եղել, որովհետև Ադրբեջանն այդ ժամանակահատվածում ընդլայնում էր մխրճման ճակատը և զարգացնում հաջողությունը։

Երրորդ, հակահարձակում սկսելուց առաջ պետք է համոզվել, որ թշնամու՝ այդ ուղղությամբ ռեզերվային ուժերը սպառված են, ինչը ակնհայտորեն այդպես չէր, ավելին՝ այդ օրերին Ադրբեջանը լրացուցիչ ռեզերվներ էր տեղափոխում ռազմաճակատի հարավային ուղղություն, այսինքն՝ ռեզերվները ոչ միայն սպառված չէին, այլև գնալով համալրվում էին։

ՀՕՊ-ի, Հրետանու, մնացած ուժերի գերակայության մասին դեռ չեմ խոսում։

Հակահարձակում իրականացվել է մի փուլում, երբ միայն Ջեբրայիլ-Արա Լեռ հատվածում Ադրբեջանն արդեն 2 բրիգադ ուներ, որոնք թարմ ուժերով առաջ էին բերվել, դեռ չեմ խոսում այդ բրիգադների և, այսպես կոչված, ՊԲ հակահարձակման արդյունքում մեր ուժերի հակառակ հատվածում գտնվող մեծաքանակ ադրբեջանական խմբավորումների մասին։

Երբ խոսվում է ՊԲ ռեզերվային որոշ ուժերի ժամանակին մատնանշված վայր չհասնելու կամ առաջացած տեխնիկական խնդիրների մասին, ապա պետք է նշել, որ կային զորամասեր, որոնք մարտի մտցվելուց անմիջապես առաջ միջինը 80-90կմ շարժ էին արել և դրանք միջանկյալ տեխնիկական սպասարկման անհրաժեշտություն ունեին։

Այդ ուժերը չէին կարող զրահատանկային ստորաբաժանումներով այդքան երկար շարժ անեին ու առանց նախապատրաստման մտնեին մարտի մեջ։ Եթե չեմ սխալվում, գործող նորմատիվներով, 20-40 կմ-ի սահմաններում պետք է լիներ շարժը, որի պայմաններում մարտի մեջ մտնելը նորմալ կդիտվեր։

Երբ խոսվում է անձնակազմի, հրամանատարների բարոյահոգեբանական վիճակի մասին և դրանից բխող տապալումների մասին, ապա հիշեցնեմ, որ ինչպես անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի, այնպես էլ՝ դրա վերականգնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու պատասխանատուն ՊԲ հրամանատարն է։ Եթե անձնակազմը բարոյահոգեբանական առումով նման խնդիրներ է ունեցել, ապա այդ զորքը մարտի մեջ չպետք է մտցվեր։

Փաստաբանն անընդհատ փորձում էր տապալումների պատասխանատվության բաշխում անել՝ նշելով, որ ներքևի օղակների ձախողումների պատճառով մտահաղացումը չի իրականացվել, իսկ նրանց կատարողականի, չիրագործած խնդիրների կամ մարտական պատրաստության անհրաժեշտ մակարդակի բացակայության պատասխանատվությունը ներքևի օղակի հրամանատարներն էին։
Դժվար է պնդել, որ ՊԲ հրամանատարից ներքև՝ հրամանատարի տեղակալներ, դիվիզիա, զորամաս, գումարտակ, վաշտ օղակում խնդիրներ չեն եղել, սակայն նրանց մարտական պատրաստության պատասխանատուն պաշտպանության բանակի հրամանատարն է և նրան դուրս բերել այդ օղակների տապալումների պատասխանատվության դաշտից ուղղակի անհնար է։

Եթե ՊԲ հրամանատարն այդ օղակների պատրաստության հարցում պատասխանատվություն չունի, այդ դեպքում ինչի համար են ՊԲ բաժինները, ծառայությունները, ըստ ուղղությունների համակարգող տեղակալները, և այլն։

Սպառազինության մասով երկար կարելի է խոսել, սակայն ասել, թե ՊԲ հրամանատարը տեղեկացված չի եղել կամ չպետք է տիրապետեր զորամասերի սպառազինության վիճակին՝ ուղղակի լուրջ չէ։

Հենց միայն այն հանգամանքը, որ ամեն շաբաթ ՊԲ-ում զեկույցներ են պատրաստվել սպառազինության ընդհանուր վիճակի մասին՝ տեխնիկական պատրաստության գործակից, և այլն, արդեն իսկ խոսում է այն մասին, որ ՊԲ հրամանատարը մինչև պատերազմն էլ շաբաթական կտրվածքով ստացել է զեկույցներ և ներկայացրել վերադասին։
Ըստ զեկույցների, կարծես դրանք եղել են նորմալ վիճակում։

Եթե եղել են խնդիրներ, ապա դրանց փաստման մասին պետք է լինեն համապատասխան զեկույցներ։

Պատերազմը չավարտվող թեմա է՝ երկար քննարկումների, վերլուծությունների ու եզրահանգումների համար, սակայն թեման ըստ կոնկրետ հագամանքների, մանրամասների կունենանք, երբ Հայաստանում իշխանություն կփոխվի»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:18 ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում Այսօր, 16:08 Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանային խաղաղության օրակարգին. Ալիև Այսօր, 15:55 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այսօր, 15:07 Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. հանդիսությունների սրահի մոտ բախվել են 6 մեքենա. կան վիրավորներ Այսօր, 14:26 631 հայկական բեռնատարներ սպասում են Լարսն անցնելուն Այսօր, 14:14 «Ամենից վատ բանը», որ կարող է տեղի ունենալ Թրամփի նախագահության օրոք. միջազգայնագետ Այսօր, 13:14 Եղե՛ք պահանջատեր կրթության որակի նկատմամբ, մի՛ հանդուրժեք միջակությունը. ԿԳՄՍ նախարարի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ Այսօր, 12:15 Սերժ Սարգսյանը ՀՀ ինքնիշխանության համար պայքարող վերջին ղեկավարն էր, Նիկոլը՝ ՀՀ վիլայեթացման սիմվոլը. Շարմազանով Այսօր, 11:50 «Միսս Տիեզերք-2024» մրցույթի հաղթող է ճանաչվել Դանիայի ներկայացուցիչ Վիկտորյա Կյաերը Այսօր, 11:40 Լիալուսնի պայմաններում վերելքներ հաղթահարելու շրջան է սկսված. Փաշինյանը՝ Ենոքավան իր հեծանվային զբոսանքից տեսանյութ է հրապարակել Այսօր, 11:20 Արագածոտնի մարզում տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է Այսօր, 11:07 Զինծառայողները օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան Այսօր, 10:52 ՀՀ-ի մասնակցությունը COP29-ին կարող էր օգտակար լինել տարածաշրջանում համագործակցության համար. Հաջիև Այսօր, 10:17 Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հետապնդման խոչընդոտը եղել և շարունակում է մնալ ՀՀ կառավարությունը. Օսկանյան (Տեսանյութ) Այսօր, 10:05 Լոռիում դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի. կրակոցներ են հնչել, ուղեկցողներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 09:56 Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարանում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում Այսօր, 09:49 «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթեց Վրաստանը, Հայաստանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը 16/11/2024 21:38 Անձավաբուժություն․ ո՞ր հիվանդությունների դեպքում է օգնում 16/11/2024 21:20 ԱՀԿ-ն հայտնում է կարմրուկի դեպքերի կտրուկ աճի մասին 16/11/2024 20:54 «Կա մի սահման, որը ես երբեք չեմ անցնի»․ Լեհաստանի պաշտպանության նախարարը՝ Ուկրաինային 16/11/2024 20:32 Նիկոլը հայ ժողովրդի մեջքի հետևում պայմանավորվածությունների է գնում հակառակորդների հետ․ Արմեն Աշոտյան 16/11/2024 20:13 Զելենսկին խոստովանել է՝ ռազմաճակատի արևելյան ուղղությամբ բարդ իրավիճակ է ստեղծվել 16/11/2024 19:47 Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր, Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը տեղյակ չէ՝ մարզի քանի՞ բնակիչ է զոհվել 44-օրյա պատերազմում, քանի՞սն է անհետ կորել, գերի ընկել․ Սարգսյան 16/11/2024 19:26 Քթի միջնապատի շտկում․ Ե՞րբ է անհրաժեշտ վիրահատական միջամտությունը 16/11/2024 19:05 Հրդեհ Երևանի սրճարաններից մեկում․ Տուժած կա 16/11/2024 18:45 Փաշինյան- Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել 16/11/2024 18:19 Շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնության առաջին խաղափուլում Հայաստանից 9 մասնակիցներ հաղթանակ են տարել 16/11/2024 17:56 Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը երկրորդ տուրում պարտվեց Սերբիային 16/11/2024 17:35 Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի ԶՈՒ կորուստները հասնում են 33 000-ի․ ՌԴ ՊՆ 16/11/2024 17:05 Արարատ լեռը՝ հայոց հայրենիքի սիրտ, ազգային խորհրդանիշ ու հայկական ինքնության մաս 16/11/2024 16:53 «Հըզբոլլահ»-ը 35 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ 16/11/2024 16:33 «Պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը»․ Քննչականը մանրամասներ է հայտնում Նազարբեկյան փողոցում գիշերը տեղի ունեցած սպանությունից 16/11/2024 16:19 Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը՝ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներ 16/11/2024 16:01 Կոսովոյի հավաքականը Ռումինիայի հետ խաղում լքել է խաղադաշտը 16/11/2024 15:55 Նորքի այգիներում մեկնարկեցինք ծառատունկը․ Տիգրան Ավինյան (Տեսանյութ) 16/11/2024 15:50 Աշխարհը հոգնել է Ուկրաինայի հակամարտությունից. Հնդկաստանի ԱԳՆ 16/11/2024 15:42 Պաշտպանության բանակն իմ արու զավակն էր․ այսօրվա անելիքը՝ մի փամփուշտ, ուղղությունը՝ դեպի Ստեփանակերտ (Տեսանյութ) 16/11/2024 15:20 «Ուրախ եմ, որ այսօր էլ ողջ եռանդով շարունակում եք ստեղծագործել»․ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակի առթիվ 16/11/2024 15:00 Սպանություն` բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ Լուսանկար 16/11/2024 14:56 Կարևոր է, որ պաշտպանի աշխատակազմին շենքի հատկացման որոշմանը հաջորդիվ մեկնարկի վերանորոգումը․ ՄԻՊ 16/11/2024 14:42 Վանաձորում ձին ընկել է դիտահորը 16/11/2024 14:29 «Փաշինյանին թվում է, թե դեմքն էդպես են փրկում». Զուրաբյանը՝ վարչապետի սափրվելու մասին 16/11/2024 14:20 Վրաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է խորհրդարանի ընտրության վերջնական արդյունքները 16/11/2024 14:14 Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա ներկ են լցրել 16/11/2024 14:09 Կարգապահական վաշտում նմանը չունեցող դեպք է եղել, իսկ ՌՈ պետը դեռ պաշտոնավարում է, ու որևէ մեկը պատասխան չի տվել. Աբրահամյան 16/11/2024 13:53 ԱԱԾ ընդունելություն է հայտարել՝ հայ-իրանական պետական սահմանի անցակետում զինվորական ծառայության անցնելու համար (Տեսանյութ) 16/11/2024 13:38 Մահացել է դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան 16/11/2024 13:35 Խաչատուրյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը 16/11/2024 13:23 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Բուդապեշտում էր 16/11/2024 13:08 31-ամյա վարորդը Գայի պողոտայում խախտել է երթևեկության կանոնները, սպառնացել պարեկներին 16/11/2024 12:59 Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա 16/11/2024 12:52 Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ամենամյա մրցաշարը (Տեսանյութ) 16/11/2024 12:37 ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնասվածք է ստացել, 1 անձ սպանվել է (Հրապարակ) 16/11/2024 12:15 «Մանկական Եվրատեսիլի» քվերակությունը սկսված է. ինչպես քվեարկել Հայաստանը ներկայացնող Լեոյի օգտին 16/11/2024 12:05 Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Արագածի նկարը՝ հիշեցնելով, որ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռն է․ Լուսանկար 16/11/2024 11:53 Սպանություն՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել 16/11/2024 11:35 Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիների և անհետ կորածների հարցերը 16/11/2024 11:20 Մայք Թայսոնը պարտվել Է բլոգեր Ջեյք Փոլին (Տեսանյութ) 16/11/2024 11:10 Աբխազիայի նախագահը լքել է մայրաքաղաքը 16/11/2024 10:56 Փաշինյանը ՀՀ միակ ղեկավարն է, որ որևէ ձևաչափով երբեք չի եղել Սպիտակ տանը, որևէ հեռախոսազրույց կամ աշխատանքային հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի հետ. Սուրեն Սարգսյան 16/11/2024 10:27 Երևանի և մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 16/11/2024 10:17 Այս փուլում Հայաստանը հեռու է մնում ՀԱՊԿ աշխատանքների բոլոր ձևաչափերից. ՌԴ ԱԳՆ 16/11/2024 10:11 Զիջի՛ր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆ իրազեկման արշավը 16/11/2024 10:01 Երևանում խոշոր ավտովթար է եղել, 4 մեքենա է բախվել․ կա վիրավոր 16/11/2024 09:39 Կեսօրից հետո սպասվում են տեղումներ 16/11/2024 09:36 Լարսի ավտոճանապարհը բաց է 16/11/2024 09:22 «Հրապարակ». Բանակի նոր համազգեստը լավագույն դեպքում կլինի 2026-ին՝ 2025-ի փոխարեն 16/11/2024 09:21 «Ժողովուրդ». Գյումրում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա 16/11/2024 09:18 «Հրապարակ». Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված 16/11/2024 09:16 «Փաստ». Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն 16/11/2024 09:14 «Ժողովուրդ». Խորհրդարանը դարձել է ՔՊ որջը, ոչ թե ազգընտիրների աշխատավայր 16/11/2024 09:11 «Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը նիստին չի մասնակցել 16/11/2024 09:08 «Ժողովուրդ». ՔՊ-ն միլիոնավոր դրամների «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել. Մանավազյանն էլ ենթարկվել է վարչական տույժի 16/11/2024 09:05 «Փաստ». Փաշինյանը լիովին պարտավորվել է կատարել Ալիևի պահանջը 16/11/2024 09:04 «Ժողովուրդ». Ինչ որոշումներ է այլևս կայացնելու Փաշինյանը՝ դատական համակարգի վերաբերյալ 16/11/2024 09:02 «Հրապարակ». Փաշինյանի «Տիկտոկ» վարողը փորձել է սաստել լրագրողներն 15/11/2024 22:44 Կավասակիի համախտանիշ. հանդիպում է մինչև 8 տարեկան երեխաների մոտ 15/11/2024 22:29 Օծվել է Իժևսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (Տեսանյութ) 15/11/2024 22:11 Փաշինյանը պետական մրցանակ է հանձնել 15/11/2024 21:55 Հրդեհ՝ Նորաշեն գյուղի երկու տներում 15/11/2024 21:40 Վահագն Վերմիշյանը արդարացվեց 2 դրվագով, սակայն 8 տարվա ազատազրկման հրահանգը չվերացվեց․ Փաստաբան 15/11/2024 21:20 Սպարտակ Միքայելյանը՝ խառը մենամարտերի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող 15/11/2024 21:02 Իտալիայում ընթացող շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնությանը Հայաստանից մասնակցում են 13 շախմատիստներ 15/11/2024 20:47 Իշխանությունը խոցելի է դարձրել և´ բանակը, և´ պետական անվտանգությունն ապահովող մյուս ինստիտուտները․ Աբրահամյան 15/11/2024 20:33 Հիստերոսկոպիա․ Ո՞ւմ է ցուցված 15/11/2024 20:15 Քաղաքապետարանը ամանորյա զարդարանքներ է տեղադրում, քաղաքի կենտրոնական փողոցները փակ կլինեն 15/11/2024 20:00 «Գազպրոմը» կարող է դադարեցնել գազի մատակարարումը Մոլդովա՝ պարտքերի պատճառով 15/11/2024 19:42 Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արսենյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ-ում Եվրամիության դեսպանի հետ ու քննարկել ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր 15/11/2024 19:27 Միրզոյանը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող հարցեր է քննարկել 15/11/2024 19:19 Վստահեցնում եմ՝ Ադրբեջանի բանակը, եթե հանդիպի այն բռունցքին, որը կառաջացնի գանգուղեղի ցնցում, նորից 94 թվականի բանակն է դառնալու. Մովսես Հակոբյան (Տեսանյութ) 15/11/2024 19:11 Պատրաստել և վաճառել են կեղծ մակնշումներով օղիներ ու գինիներ 15/11/2024 18:55 Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն կալանավորեցին 15/11/2024 18:42 Գերմանիայի հետ քաղաքական ակտիվ երկխոսություն ենք վարում․ Փաշինյան 15/11/2024 18:33 Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր 15/11/2024 18:20 «Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին այցելել է Viva-ի գրասենյակ 15/11/2024 18:05 Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել Դոնեցկի ուղղությամբ 15/11/2024 17:49 «ԱԺ փոխխոսնակ հանդիսացող Ռուբեն Ռուբինյանը ստում է»․ Հենրիխ Դանիելյանը տեսանյութ է հրապարակել, որում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Սպիտակ տուն է այցելում 15/11/2024 17:34 «ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխում» թեմայով աշխատաժողով են կազմակերպել․ մասնակցել են ԱՄՆ ներկայացուցիչները 15/11/2024 17:19 ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը աճել է 5,3 տոկոսային կետով, ԵՄ անդամ երկրների հետ արտաքին առևտուրը կրճատվել է 17 տոկոսով․ Թադևոս Ավետիսյան 15/11/2024 17:03 Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Տվյալ բաժնի վերջին նյութերը